Գաղտնիության Քաղաքականություն

Գաղտնիության Քաղաքականություն

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

Տեղեկությունների Հավաքագրումը

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

  • էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը
  • Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca և AmeriaBank վճարային համակարգերի միջոցով:
  • Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
  • Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

Տեղեկությունների Օգտագործումը

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

  • Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
  • Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
  • Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ՝ պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)

Տեղեկությունների Չբացահայտումը

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

To Top